Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել |factor.am|
14:41 - 11 մայիսի, 2021

Կազանի ողբերգությունից հետո Պուտինը հանձնարարել է զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում միջադեպից հետո հանձնարարել է անհապաղ զենքի շրջանառության խստացված կանոններ մշակել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ ՌԴ նախագահին զեկուցել են Կազանում տիրող իրադրության մասին։

Վլադիմիր Պուտինը «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովին հանձնարարել է զենքի տեսակների մասին անհապաղ նոր դրույթներ մշակել, որը կարող է լինել քաղաքացիական շրջանառության մեջ՝ հաշվի առնելով հրազենը, որն օգտագործել է Կազանի հրաձիգը։

«Բանն այն է, որ երբեմն որպես որսորդական հրացան գրանցվում են հրազենի տեսակներ, որոնք որոշ երկրներում օգտագործվում են որպես գրոհային զենքեր։ Սա նույնպես պետք է մշակվի «Ռոսգվարդիայի» կողմից»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել