Նախնական տվյալներով Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել ինը մարդ, որոնցից ութը երեխա են |1lurer.am|
12:15 - 11 մայիսի, 2021

Նախնական տվյալներով Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել ինը մարդ, որոնցից ութը երեխա են |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ այս պահի տվյալների, մահացել է ինը մարդ՝ մեկ ուսուցիչ և ութ աշակերտ: Այս մասին հայտնել են շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ անձը կրակ է բացել կրթօջախի հարևանությամբ, այնուհետև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել է անչափահասը, որը բերման է ենթարկվել: Դպրոցում տարհանում է իրականացվել:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 21 մեքենա: Այնտեղ են մեկնել նաև Թաթարստանի նախագահը, առողջապահության նախարարն ու շրջանի դատախազը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել