ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ |tert.am|
11:09 - 11 մայիսի, 2021

ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութն իր աշխատակիցներին պատվաստելու համար, բայց սպասում է, որ դեղամիջոցը ստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատումը:

Այս մասին ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախևառաջ, ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերն արդեն ստացել են ռուսական պատվաստանյութը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում: Եվ մենք կցանկանայինք այն ինքներս օգտագործել, բայց սպասում ենք ԱՀԿ հաստատմանը, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատանքի համար»,- ասել է Գուտերեշը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում առաջարկել էր կազմակերպության աշխատակիցներին անվճար տրամադրել ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ: ՄԱԿ-ը հաղորդել է, որ կազմակերպությունն ուսումնասիրում է ՌԴ նախագահի առաջարկը և այդ հարցի առնչությամբ կապի մեջ է ԱՀԿ-ի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել