Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան
 |armtimes.com|
20:48 - 10 մայիսի, 2021

Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր, ինչու՞, որովհետեւ հեղափոխական իշխանությունը ունի 80-90 տոկոս քվե եւ ցանկացած անգամ նույնիսկ ցցուն պրոբլեմը կառավարության առջեւ ներկայացնելը դառնում էր հանրային մեծ արձագանքի առիթ:

Իրենց 3 տարվա գործունեության եւ առաջացած դժվարությունների մասին խոսելիս այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց՝ այսօրվա պես հիշում է՝ ասում էին՝ թողեք իշխանությունն աշխատի, դրան գումարվում էր ֆեյքային պայքարը, բռնության սպառնալիքները:

Գնահատելով իշխանությունների իրականացրած ռեֆորմները՝ Մարուքյանը նշեց, որ չի հիշում ռեալ ռեֆորմ: «Ամեն ռեֆորմի ժամանակ ներկայացրել ենք առաջարկներ, միշտ ներկայացրել ենք այլընտրանք, բայց դա տոտալ մերժվել է այն սկզբունքով, որ մենք ամեն ինչ գիտենք: Բայց ձեր ամեն ինչ գիտենալու արդյունքն էն է, ինչ կա»,- հավելեց նա:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ ընդիմադիր գործիչն ասաց, իր բառերով ասած, մանիպուլյատիվ մի հնարքի մասին, ըստ որի իշխանությունները ասում են՝ մեզ ընտրեք, եթե չէ, նախկիններն են գալիս: «Մեր ժողովրդին ես ուզում եմ նաեւ բացատրել, որ ժողովուրդ ջան, ռեւանշ չկա, Հայաստանը հետ գնալ չունի, բայց անիմաստ ձեզ վախացնում են, որ մեզ ընտրեք, որ նրանք չգան...Եթե մենք վերարտադրում ենք այն, ինչ կա, կամ ստանում ենք մի խորհրդարան, օրինակ, որտեղ դուք եք ու նրանք, որ էս կողմից գոռան հողատու եք, մյուս կողմից գոռան՝ հողատուն դու ես, դավաճան, դավաճանը դու ես: Եթե դա է ձեր երազանքների խորհրդարանը, ձեւավորեք այսպիսի խորհրդարան: Բայց դուք ունեք այդ հնարավորությունը, կա այլընտրանք եւ պետք է գնալ քվեարկել այդ այլընտրանքին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել