Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում․ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է
20:00 - 10 մայիսի, 2021

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում․ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ՝ 1 կողմ, 1 դեմ, 76 ձեռնպահ ձայներով։ Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվում է, որին հետևելու է խորհրդարանական նոր ընտրությունների նշանակումը։

Մինչ այդ, ըստ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, մինչ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստն այս խորհրդարանը կշարունակի գործել իր լիազորությունների ողջ շրջանակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել