Դատավորի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդարձվի Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում |armtimes.com|
17:44 - 10 մայիսի, 2021

Դատավորի մասնակցությամբ ձայնագրությունը քննության առարկա կդարձվի Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: 

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր  դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ այն քննության առարկա կդառնա Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում:

Օրեր առաջ համացանցում տարածվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ հեռախոսային ձայնագրություն, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել