Որոշ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով հյուպատոսական «միջնորդական ծառայություններ»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանություն |tert.am|
17:06 - 10 մայիսի, 2021

Որոշ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով հյուպատոսական «միջնորդական ծառայություններ»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանություն |tert.am|

tert.am: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։

«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել որպես «միջնորդ» հանդես գալ փորձող մարդկանց: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,- ասված է դեսպանության գրառման մեջ։

Նշվում է, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):

Նշվում է նաև, որ ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

«Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին առերեսված քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,- հավելում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել