Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքով քննվող քրգործով կալանավորվել է ծառայակիցը
16:35 - 10 մայիսի, 2021

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքով քննվող քրգործով կալանավորվել է ծառայակիցը

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ծառայակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել