Միլիարդավոր դրամների մեջ չի բացառվում, որ կարող են լինել չարաշահումներ․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին |armtimes.com|
14:22 - 10 մայիսի, 2021

Միլիարդավոր դրամների մեջ չի բացառվում, որ կարող են լինել չարաշահումներ․ Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին |armtimes.com|

armtimes.com: «Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում Կառավարությունը ձեռք բերեց արհեստական շնչառության 100-ից ավելի սարք։ Հետո պրակտիկան ցույց տվեց, որ այդ սարքերը չեն կիրառվում, որովհետև օգուտ չեն տալիս»։

Այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներում Կառավարության հանդիպած խնդիրներին։

Փաշինյանի խոսքով՝ այդ 100 սարքը ձեռք բերելու համար Կառավարությունը բավականին մեծ գումար է ծախսել․

«Հիմա հետահայաց նայում ենք ու հասկանում՝ դա ճիշտ քայլ չէր։ Բայց այն ժամանակ մենք չգիտեինք, ամբողջ աշխարհը չգիտեր։ Բազմաթիվ թերություններ դեռ հայնաբերվելու են։ Միլիարդավոր դրամների մեջ չի կարող բացառվել, որ կարող են լինել չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փորձ էր արվում ցույց տալ, թե Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը․

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի դիտարկմանը, որ տարբեր երկրներում ստեղծվել են կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձաժողովներ, որտեղ իշխանության ներկայացուցիչներ չկան, միայն ընդդիմության պատգամավորները, և նկատառմանը, որ այդ հանձնաժողովներում հարցաքննվել են երկրների վարչապետները, առողջապահության նախարարները, Փաշինյանը նշեց, որ ինքը պատրաստ է հարցաքննվել հանձնաժողովում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել