Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Բայրամովի հետ. կքննարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |tert.am|
13:05 - 10 մայիսի, 2021

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Բայրամովի հետ. կքննարկվի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բարամովի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:

«Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրագործմանը: Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հումանիտար հայեցակետերը, հետպատերազմական վերականգնմանը և խաղաղ կյանքի հաստատմանն առնչվող հարցերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել