Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց․ իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|
12:35 - 10 մայիսի, 2021

Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց․ իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ կառավարաման հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում կառավարել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Հեղափոխությունը պետք է արդյունքներ տա, արդյունք տվող երկու մարմնի ղեկավարները՝ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը, մեկը Սերժ Սարգսյանի հետ է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի։ Պատկերացնու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը որն է եղել։ Հիմա մենք ասում ենք՝ ժողովուրդ, դուք ունեք այլընտրանք»,-ասաց նա՝ նշելով, թե իր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է։

«Նա հեղափոխությունն առաջնորդեց, բայց կառավարման մեջ տապալեց։ Իր երկու առանցքային պաշտոնյաներն այսօր իր համակարգը մերժած երկու թևերի մեջ են»,-ասաց նա։

Հարցին՝ կոալիցիա կկազմի Նիկոլ Փաշինյանի թմի հետ, Մարուքյանն արձագանքեց, թե «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ առաջինը հայտարարել է, որ չի կազմելու կոալիցիա Նիկոլ Փաշինյանի հետ։

Մյուս հարցին՝ եթե «Հայաստան» դաշինքը կամ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը մեծամասնություն կազմի խորհրդարանում, նրանց հետ «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կկազմի՞, Մարուքյանն արձագանքեց, թե մեծամասնություն իրենք են կազմելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել