Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 83  նոր դեպք
11:03 - 10 մայիսի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք

Մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219353 դեպք, որոնցից 205200-ն` առողջացած, 4249-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8863 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1016681 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք: Ունենք 622 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1041 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել