Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
14:33 - 09 մայիսի, 2021

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով

Մայիսի 9-ի երեկոյան ժամերից և մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում տեղումները սպասվում է ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում`

Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև՝ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:     

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել