Լավ, արդյունավետ, կառուցողական․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Սերգեյ Լավրովի այցի մասին |armenpress.am|
13:20 - 09 մայիսի, 2021

Լավ, արդյունավետ, կառուցողական․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Սերգեյ Լավրովի այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Կոպիրկինը այս մասին ասաց մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի Հայաստան այցելությունը։

«Քննարվել է  հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները տվել և տալու են գնահատականներ։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին լիովին համապատասխան»,- ասաց Կոպիրկինը։

Կոպիրկինը նշեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։ Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել