Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 և մահվան 9 դեպք․ ՀՀ ԱՆ
11:15 - 09 մայիսի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 և մահվան 9 դեպք․ ՀՀ ԱՆ

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1014891 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1039 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել