Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին |azatutyun.am|
20:39 - 08 մայիսի, 2021

Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Մինչև մայիսի վերջը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում ևս վեց նոր զորամաս կստեղծի։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։

«Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի և մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության և պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։ Վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչև մայիսի վերջն էլ շինարարական և վերանորոգման աշխատանքները կավարտվեն ևս վեց զորամասերում», - Գուլիևի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել