Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել |infocheck.am|
16:01 - 08 մայիսի, 2021

Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել |infocheck.am|

infocheck.am: Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։

Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել»,- հայտնեցին նախարարությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել