Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա
15:02 - 08 մայիսի, 2021

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

Մայիսի 8-ի ցերեկը, 11-ին և 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մայիսի 9-ին՝ կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ՝ ինտենսիվ): Լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով:

Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել