Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել |armenpress.am|
11:32 - 08 մայիսի, 2021

Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանում, որտեղ կորոնավիրուսի տարածման վատագույն ցուցանիշներն են գրանցվում, մեկ օրում մահացության նոր ռեկորդ է գրանցվել: Նախօրեին երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 4 187 մարդ:

Երկրում ընդհանուր մահերի թիվը կազմում է 238 հազար 270:

24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 401 հազար 078 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 21 մլն 892 հազար 676 է:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել 167 մլն 346 հազար 544 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել