ՊՆ-ում նշվել է պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը
22:40 - 07 մայիսի, 2021

ՊՆ-ում նշվել է պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը

Մայիսի 7-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության կոմիտեն՝ 1991 թվականի մայիսի 4-ին ձևավորված ռազմական ղեկավարման մարմինը, դարձավ ազգային բանակի կազմավորման կարևոր հիմնասյուներից մեկը: Հայ ժողովրդի համար բախտորոշ և ծանրագույն ժամանակահատվածում Պաշտպանության կոմիտեն ստանձնեց մի շարք կարևոր գործառույթներ՝ կամավորականների հավաքագրում, ինքնաբուխ ձևավորվող պաշտպանական ջոկատների գործողությունների համակարգում, զենք-զինամթերքի արտադրության կազմակերպում, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովում և այլն: Պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թվականի փետրվարի 16-ը:

Բարձր գնահատելով կոմիտեի անդամների ներդրած ավանդը բանակաշինության գործում, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, կառույցի կազմավորման 30 ամյակի առթիվ, Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել