Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
19:52 - 07 մայիսի, 2021

Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 7-ին առցանց հանդիպել է «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքին, ինչպես նաև ԱՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Հանդիպման վերջում Գեղամ Ստեփանյանը, կարևորելով կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքը Քաշաթաղի շրջանի բնակիչներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել