Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի 36 նորածնի և զոհված զինծառայողների երեխաներին նպաստներ են նշանակվել
14:47 - 07 մայիսի, 2021

Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի 36 նորածնի և զոհված զինծառայողների երեխաներին նպաստներ են նշանակվել

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից ապրիլին 57 անձնական գործերով պետական նպաստ է նշանակվել, ընդ որում՝ 13-ը Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հիմքով: Այս մասին հայտնում են Օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ այդ թվում՝ նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների:

Նույն ժամանակահատվածում վերահաշվարկ է կատարվել 24 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 13 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 36 նորածին երեխաների:

Սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժիններն ընդունել են 27 անձնական գործ՝ նշանակելով տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրամադրվող օժանդակություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել