Վահան Քերոբյանը ներկայացրեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագիծ |1lurer.am|
13:34 - 07 մայիսի, 2021

Վահան Քերոբյանը ներկայացրեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը խորհրդարանում ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Օրենքը ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգելու, լիցենզավորվող գործունեություն դարձնելու և որոշակի տուրքով հարկելու մասին է՝ նշեց Քերոբյանը:

«Այս տարբերակն ուղղված է եղել ՀՀ տնտեսական պոտենցիալի պահպանմանը և Հայաստանում ցեմենտի երկու գործարանների աշխատելու հնարավորությանը: Այս առաջարկը չի ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջինից երկրորդ ընթերցում մենք համաձայնել ենք ներկայացնել այն տարբերակը, որն իրենցն է և գործել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մեկ ճշգրտմամբ. մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- նշեց Քերոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել