Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան |armenpress.am|
11:56 - 07 մայիսի, 2021

Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գործող իշխանության ուժը համարում է այն, որ չի ցանկանում որևէ եղանակով միջամտել դատական իշխանության գործունեությանը:

Այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի մայիսի 7-ի նիստում:

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում կարգավորել դատախազության հետ կապված հարցերը: Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ այսօր դժվար է հասկանալ այդ ամենը, սակայն տարիներ անց այդ գործունեությունը կգնահատվի:

«Հավատացնում եմ, որ կանցնեն տարիներ, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, կգնահատեն, որպես անկախ դատական իշխանության, իրենց գործունեությունն արժանապատիվ իրականացնող իրավապահ համակարգի ձևավորման տարիներ»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել