Մայիսի 9-ին Քոչարյանն Ազատության հրապարակում հանրահավաք է անելու
10:34 - 07 մայիսի, 2021

Մայիսի 9-ին Քոչարյանն Ազատության հրապարակում հանրահավաք է անելու

Մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա դաշինքի մաս կազմող կուսակցությունները հանրահավաք են իրականացնելու Ազատության հրապարակում։  

«Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, ժամը 16-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ-ն, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կհայտարարեն համագործակցության մեկնարկի մասին։ Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը»,- ասվում է հայտարարությունում։

Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել