Վրաստանը 600 000 հավելյալ դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա |tert.am|
22:54 - 06 մայիսի, 2021

Վրաստանը 600 000 հավելյալ դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա |tert.am|

tert.am: Վրաստանը չինական Sinopharm ընկերության պատվաստանյութի ևս 600 000 դեղաչափ կստանա: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Վերջինիս խոսքով՝ Վրաստանը հունիսին կստանա ևս 250 000 դեղաչափ տվյալ պատվաստանյութից:

«Անկասկած, կլինեն հավելյալ չափաբաժիններ: Մենք արդեն իսկ 100 հազար դեղաչափի հասանելիություն ունենք: Հունիսին սպասում ենք հավելյալ 250 000 դեղաչափի, և կա պայմանավորվածություն ևս 250 000-ի մասին: Դա նշանակում է, որ բացի այն քանակությունից, որ այսօր ամբողջովին ամրագրվել է, մեզ համար հասանելի կլինի Sinopharm-ի պատվաստանյութի ևս 600 000 չափաբաժին»,- ասել է Տիկարաձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել