ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ
22:13 - 06 մայիսի, 2021

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ, հաջողությամբ խոցել նախատեսված բոլոր թիրախները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների մասնագիտական հմտություններն ու պատրաստության մակարդակը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են հրետանային կայանքների կիրառմամբ գործնական պարապմունքներ:

Ըստ աղբյուրի՝ անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման գործողություններ: Հայտնաբերված հետախուզական և հարվածային միջոցները ոչնչացվել են մարտական կրակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել