Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման
21:39 - 06 մայիսի, 2021

Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:

Ըստ աղբյուրի՝ սեմինար-քննարկման անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի  և օրենսդրության վերաբերյալ զինծառայողների, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների բացահայտման ու կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել