ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների ձևաչափի մասին որոշումը մնում է Պուտինին. Բլինքեն |armenpress.am|
21:34 - 06 մայիսի, 2021

ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների ձևաչափի մասին որոշումը մնում է Պուտինին. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայի և Վաշինգտոնի ապագա հարաբերությունների ձևաչափի հետ կապված որոշումը մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ուկրաինական ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք կնախընտրեինք առավել կայուն, կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փաստացի որոշումը մնում է նախագահ Պուտինին: Նա և Ռուսաստանը կարող են իրենց գործողություններով որոշել փորձել ունենալ առավել կանխատեսելի և կայուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Բլինքենը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել