Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության գրավականներից է. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը
20:51 - 06 մայիսի, 2021

Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության գրավականներից է. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի հռչակագիրը

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը համարել է ևս մեկ քայլ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ: 

«Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ կիսում են Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել