Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Կոտայքի մարզում:
Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններ:
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժաշխատողներին, հետաքրքրվել կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով, անդրադարձել բնակչության կողմից բարձրացվող հարցերին:
Այնուհետև նախարարը մասնակցել է Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը պատվաստումային գործընթացի առումով, քննարկվել են նաև օրակարգային մի շարք հարցեր:
comment.count (0)