ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր |armenpress.am|
20:19 - 06 մայիսի, 2021

ԵՄ երկրները ցանկանում են ստեղծել օպերատիվ արձագանքման զինված ուժեր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Մենք պետք է լավ պատրաստված լինենք»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները ներկայացնելիս:  

Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը եղել է միջոցառման օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բորելը, խոսքը գնում է 5 հազար մարդուց բաղկացած խմբավորման մասին: Նրանք կապահովվեն անհրաժեշտ միջոցներով՝ այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով:

Առաջարկը սատարում են Եվրամիության 14 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել