Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով երկու կողմից 55 մարդ է զոհվել |azatutyun.am|
20:22 - 06 մայիսի, 2021

Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով երկու կողմից 55 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Տաջիկստանի իշխանություններն այսօր պաշտոնապես հայտնեցին, որ անցած շաբաթ Ղրղըզստանի սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 19 մարդ է սպանվել, ևս 87-ը վիրավորվել են, բոլոր զոհերը սահմանային շրջանի գյուղերից են։

Ղրղզստանի իշխանությունները ավելի վաղ հաղորդել էին իրենց կողմի կորուստների մասին՝ 36 զոհ, 189 վիրավոր, շուրջ 58 հազար տարհանված։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովն այսօր այցել է բախումներից տուժած գյուղեր։

Ապրիլի 30-ին Տաջիկստանի ու Ղրղզստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը Ղրղզստանի նախագահին հրավիրել էր Դուշանբե, քննարկելու սահմանային խնդիրները։ Պաշտոնապես հաղորդվել էր, որ Ջափարովը Դուշանբե կմեկնի մայիսի վերջին, սակայն այսօր Մարգուն գյուղում նա ասել է, թե Տաջիկստան չի մեկնի մինչև չկարգավորվեն սահմանային խնդիրները։

Տաջիկստանի ու ու Ղրղզստանի 970 կիլոմետրանոց սահմանի կեսը սահմանազատված չէ, որի պատճառով սահմանային վեճեր ու բախումներ են լինում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել