ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է Զելենսկիի` Բայդենին` Կիև այցելելու հրավերին |tert.am|
17:43 - 06 մայիսի, 2021

ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է Զելենսկիի` Բայդենին` Կիև այցելելու հրավերին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որից հետո կայացել է նրանց համատեղ ճեպազրույցը: Այս մասին գրում է EADaily լրատվականը:

Ճեպազրույցից պարզ է դարձել, որ բացի Ուկրաինայում տիրող իրավիճակից, կողմերը քննարկել են նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որի վերաբերյալ «միասնական դիրքորոշում» են հայտնել:

Բացի այդ, Զելենսկին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին հրավիրել է Ուկրաինա ՝ անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Սակայն Բլինկենի հայտարարությունից պարզ է դարձել, որ ԱՄՆ նախագահը չի շտապում այցելել Կիև: Դրա պաշտոնական պատճառը հայտարարվել է կորոնավիրուսի համավարակը, ինչը «բարդացնում է ԱՄՆ նախագահի այցերի հետ կապված իրավիճակը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել