2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը |1lurer.am|
17:34 - 06 մայիսի, 2021

2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում ներկայացրեց դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: 

2020 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4 տոկոսով:

Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին ձեռնարկված միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները:

Դրական շարժ է գրանցվել նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս՝ նշեց Դավթյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել