Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ-ն «օգտվում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված իրավիճակից՝ սեփական շահերն առաջ մղելու համար» |tert.am|
17:07 - 06 մայիսի, 2021

Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ-ն «օգտվում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված իրավիճակից՝ սեփական շահերն առաջ մղելու համար» |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանն «օգտվում է Ուկրաինայում կոռուպցիայի հետ կապված իրավիճակից՝ սեփական շահերն առաջ մղելու համար», փոխանցում է ria.ru-ն։

«Ուկրաինան մարտահրավերների է բախվում երկու ուղղություններով։ Արտաքին կողմից՝ Ռուսաստան, ներսից՝ կոռուպցիա, օլիգարխներ և այլ անձինք, որոնք իրենց շահերը վեր են դասում Ուկրաինայի ժողովրդի շահերից»,- ասել է Բլինկենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ռուսաստանը նաև օգտագործում է այս ներքին խնդիրը, որպեսզի առաջ մղի իր շահերը, որոնք հակասում են ուկրաինացի ժողովրդի շահերին»,- հայտարարել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել