ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը |armenpress.am|
16:25 - 06 մայիսի, 2021

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում Է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները։

«Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն Էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունը, ինչպես նաեւ (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,-Բլինքենն ասել Է համատեղ մամուլի ասուլիսում:

Մայիսի 6-ին անցկացվում Է Բլինքենի՝ Կիեւ կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը, որտեղ բանակցություններ են պլանավորված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը դարձել Է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել Է Ուկրաինա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել