Թուրքիան ամեն ինչում չէ, որ համաձայն է ՌԴ-ի հետ. Չավուշօղլու |tert.am|
15:16 - 06 մայիսի, 2021

Թուրքիան ամեն ինչում չէ, որ համաձայն է ՌԴ-ի հետ. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկի`Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահպել և շարունակել փոխգործակցությունը: Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանն ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է դրական արդյունքների հասնել, բայց դա հնարավոր է: Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքն ունենք: Այնուամենայնիվ, մենք ի վիճակի ենք բաց խոսել: Կարևոր է բաց պահել երկխոսության ալիքները»,-հայտարարել է Չավուշօղլուն:

Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող վտանգել երկրի անվտանգությունը:

«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք հնարավորության դեպքում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,-ասել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել