Որոնողական աշխատանքներ չեն իրականացվում ուղեկցող չունենալու պատճառով |hetq.am|
14:52 - 06 մայիսի, 2021

Որոնողական աշխատանքներ չեն իրականացվում ուղեկցող չունենալու պատճառով |hetq.am|

hetq.am: Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Որոնումները կշարունակվեն, երբ լինեն ուղեկցողներ, որոնք կիմանան հստակ տեղերը։ Այս մասին  ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ուղեկցողի խնդիր ունենք, հիմա պետք է կոնկրետ տեղն իմացող լինի, որպեսզի կարողանանք որոնումներ իրականացնել, առաջվա նման չենք կարող գնալ տարբեր տեղերում փնտրել, հիմա նորից հայտեր ենք ընդունում զինծառայողներից, ծնողներից, տարածքին ծանոթ մարդկանցից»,- ասաց Հունան Թադևոսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել