Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին

 |armenpress.am|
14:22 - 06 մայիսի, 2021

Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ գործընկերությունն այնքան լայն է համարում, որ չի տեսնում այն կտրուկ ընդլայնելու հնարավորություն: Այս մասին Լավրովը նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

 «Ինչ վերաբերում է մեր գործընկերության կտրուկ ընդլայնմանը, այն այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Մենք կծրագրենք և կիրականացնենք մի շարք հնչեղ միջոցառումներ՝ նվիրված մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյաններին»,- ասաց Լավրովը:

Անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության թվերին, Լավրովը  նշեց, որ այն 9.6%-ով նվազել է, սակայն վստահեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո կավելանա, ընդ որում` բարձր տեմպերով:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս նշեց, որ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկումը նվազեցնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել