Մոսկվան և Երևանը քննարկում են «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը |24news.am|
13:46 - 06 մայիսի, 2021

Մոսկվան և Երևանը քննարկում են «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը |24news.am|

24news.am: Մոսկվան և Երևանը քննարկում են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ ՌԴ-ն Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ, այժմ քննարկվում է ևս 1 միլիոն չափաբաժին Հայաստան մատակարարելու հնարավորությունը:

«Կապված «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետ՝ այժմ մշակվում են Հայաստանի տարածքում դրա արտադրությունը կազմակերպելու հարցերը»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել