Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի |1lurer.am|
12:22 - 06 մայիսի, 2021

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

«Անցած տարվա նոյեմբեր ամսին վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակներում իրականացրել և իրականացնում ենք սոցիալական աջակցության ծրագրեր մեր տեղահանված և տուժած հայրենակիցների համար: Այդ միջոցառումների քանակը հանրագումարով ընթացքող և այս պահին զուտ սոցիալական բնույթի կազմում է մոտ 25 միջոցառում: Բոլոր միջոցառումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ: Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից թվով 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 միլիոն 718 հազար դրամի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը այդ միջոցառումների իրականացմանը խթան որպես և համաֆինանսավորելու ցանկությամբ»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել