Սա նշանակալի հնարավորություն է՝ քննարկելու ռուսական ագրեսիան․ ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կիև
11:24 - 06 մայիսի, 2021

Սա նշանակալի հնարավորություն է՝ քննարկելու ռուսական ագրեսիան․ ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, որտեղ այսօր՝ մայիսի 6-ին, հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրիյ Կուլեբայի հետ։ 

«Սա նշանակալի հնարավորություն է մեր ուկրաինացի գործընկերների հետ քննարկելու ռուսական շարունակվող ագրեսիան և իրականացվող բարեփոխումների արագության ու ուղղվածության պահպանման կարևորության հարցը», - գրել է Բլինքենը թվիթերյան իր էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել