Հայաստանում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
11:22 - 06 մայիսի, 2021

Հայաստանում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի հարկային եկամուտները՝ ներառյալ դրաշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ՝ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է ՀՀ-ի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն. նախորդ տարի մենք, կորոնավիորւսի համավարակով պայմանավորված, հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքման վրա: Ըստ էության՝ արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը: Դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք բիզնեսը պետք է վճարեր, մնա շրջանառության մեջ և օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 միլիարդ դրամով: Նա հույս հայտնեց, որ այս տեմպը կկարողանանք պահպանել և ավելացնել:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ ապրիլի տվյալներով՝ բիզնեսին հարկերի վերադարձման գծով պարտքերի պատմական նվազագույնն է գրանցվել: Ապրիլի արդյունքներով պարտքը կազմել է 67.4 միլիարդ դրամ՝ գերազանցելով ներկայիս Կառավարության ռեկորդը՝ 69.4 միլիարդ դրամ: 2018-ի դրությամբ պարտքը կազմում էր 276 միլիարդ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել