Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բլինկենի հետ քննարկելու է ԱՄՆ-ից սպառազինությունների գնման հարցը |tert.am|
09:16 - 06 մայիսի, 2021

Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բլինկենի հետ քննարկելու է ԱՄՆ-ից սպառազինությունների գնման հարցը |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում Կիևը կբարձրացնի ԱՄՆ-ից սպառազինությունների գնման հարցը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

Նշվում է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է իր ամերիկացի պաշտոնակցի հետ քննարկել Կիևի կողմից ՀՕՊ համակարգերի գնումը:

«Ես կցանկանայի հստակեցնել, որ խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի կողմից դրանց մատակարարումների, այլև ԱՄՆ-ից այդ ռազմական սարքավորումների գնման մասին է։ Մենք ցանկանում ենք, որ գործընկերությունն աշխատի երկկողմ ռեժիմով։ Այն պետք է փոխշահավետ լինի»,- ասել է Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել