ՀՀԿ-ն արդեն հայտնել է ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ որոշումը․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի՝ դաշինքով հանդես գալու առաջարկին
21:30 - 05 մայիսի, 2021

ՀՀԿ-ն արդեն հայտնել է ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ որոշումը․ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի՝ դաշինքով հանդես գալու առաջարկին

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին ընտրության գնալու առաջարկի, որը ներկայացնում ենք ստորև․

«Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել