Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն. Փաշինյան

 |armenpress.am|
18:31 - 05 մայիսի, 2021

Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է անել ավազակապետական հեղափոխություն: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով առաջին նախագահի հայտարարության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի հարցին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008թ. ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը վստահեցրեց, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել