Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից «վերակենդանացման նշաններ» է նկատում |armenpress.am|
18:03 - 05 մայիսի, 2021

Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից «վերակենդանացման նշաններ» է նկատում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: Այս մասին Այվազյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,- ասաց Այվազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել