Հնարավոր է՝ «չիպերով» պետհամարանիշներ տրամադրվեն, որ դրանց գտնվելու վայրը ֆիքսվի․ Տիգրան Ավինյանը՝ պետհամարանիշների գողության դեպքերը կանխելու մասին |tert.am|
17:25 - 05 մայիսի, 2021

Հնարավոր է՝ «չիպերով» պետհամարանիշներ տրամադրվեն, որ դրանց գտնվելու վայրը ֆիքսվի․ Տիգրան Ավինյանը՝ պետհամարանիշների գողության դեպքերը կանխելու մասին |tert.am|

tert.am: Ոստիկանություն այլ մարմինների հետ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերի վերաբերյալ հարցին։

Ավինյանը հայտարարեց, որ, նախնական տվյալներով, մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

«Մի տարբերակը «չիպերով» պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր է լինելու պետհամարանիշի գտնվելու վայրը ֆիքսել, դրա հետ համադրել նման դեպքերում պառտասխանատվության խստացումը։ Կարող են լուծումներ լինել, որ հնարավոր լինի վերականգնել պետհամարանիշները։ Ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել