Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան
17:14 - 05 մայիսի, 2021

Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, թե օրերս Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս է մեկնաբանում նախարարը։

Հիշեցնենք, որ Արավուս գյուղում հովիվը եղել է ադրբեջանական դիրքերից 50 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի զինվորականները  բռնության են ենթարկել վերջինիս։ 

Նախարարը  նշեց, որ հովիվն է մոտեցել ադրբեջանական դիրքերին և դա է եղել քաշքշուկի պատճառը։ Անդրադառնալով սահմանների վերաբերյալ քննարկումներին, Հարությունյանն ասաց․

«Այն սահմանը, որ նախատեսված էր Սովետական Միությամբ և անկախ Հայաստանի ճանաչված սահմանը, ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մեր դիրքերը 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է նրանով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու վերահսկողությունը»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ, սակայն կարևորեց այն, որ այժմ չկան միջադեպեր,  որոնք կհանգեցնեն զոհերի և վիրավորների:

Հարությունյանի խոսքով նման միջադեպերից խուսափելու համար համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքաղցիներին, աշխատանք տանեն, որպեսզի նրանք չմոտենան դիրքերին։

«Սա շփման  գծի բնական կյանքն է, դա եղել է միշտ՝ նախորդ 30 տարում, սահմանի տարբեր հատվածներում»,- եզրափակեց Հարությունյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել